ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ազնիվ` բոլորի հետ

Ազնիվ` բոլորի հետ
13.04.2012 | 00:00

Ապրիլի 13

Սիրեցեք և ժպտացեք։ Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար։ Սիրեք և ուրախ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին։ Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև պայծառակերպության լեռներ. բայց երկու դեպքում էլ իրական արժեքը կայանում է նրանում, որ հավատարմորեն և հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները։

Բոլորի հետ ազնիվ եղեք։ Աշխատեք տեսնել մարդկանց սիրտը Իմ տեսածի պես. ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը։ Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ ձեր երկուսի միջև։

Ապրեք աղոթքի կյանքով։ Ինձ հետ խոսելու ժամանակ դուք հոգու խաղաղություն կստանաք։ Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը ձեր հաջողության խճանկարի։

Սիրով ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան։ Սիրում եմ ձեզ։

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ